Սան Ֆրանցիսկոյում հայկական կենտրոնը հարձակման է ենթարկվել

Գոհար Ստեփանյան 18.09.2020 - 10:41
18.09.2020 - 10:41 դիտում

Սան Ֆրանցիսկոյի Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցուն կից գտնվող հայկական կենտրոնը հարձակման է ենթարկվել:  «Ասպարեզ» պարբերականը տեղեկացնում է, որ հրդեհի հետևանքով նյութական մեծ վնաս է հասցվել: Այդ կենտրոնում են գտնվում «Վասպուրական» սրահը և եկեղեցու ու շրջանի կազմակերպությունների գրասենյակները:

Նշվում է, որ Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հոգաբարձությունը և համայնքի ղեկավարությունը, քաղաքի հրշեջների և օրինապահ մարմինների հետ համագործակցությամբ՝ հետամուտ կլինեն  ազգային ատելության հողի վրա կատարած  հարձակումը բացահայտելուն:

Ավելի վաղ ադրբեջանցիներն ու թուրքերը հարձակվել էին Սան Ֆրանցիսկոյի Գռուզեան-Զաքարեան-Վասպուրական ազգային վարժարանի և դրան կից գտնվող հայկական կենտրոնի վրա՝ հայհոյանքներ գրելով, Ադրբեջանի դրոշի գույները պատկերելով պատերի վրա:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ