Խորհրդարանը շարունակում է հերթական նիստի աշխատանքները

Գոհար Ստեփանյան 18.09.2020 - 10:47
18.09.2020 - 10:47 դիտում

ՀՀ ազգային ժողովում շարունակվում են սեպտեմբերի 14-ին մեկնարկած նիստի աշխատանքները:  Քվեարկության կդրվեն նախորդ օրը քննարկված օրենքների նախագծերը, այդ թվում՝  «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը, որով մասնավորապես առաջարկվում է փոխել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի ընտրության համար ձևավորվող մրցութային խորհրդում ԱԺ-ի կողմից նշանակվող անդամի ընտրության կարգը, «Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը, որով առաջարկվում է ներդնել ծախսերի հայտարարագրման ինստիտուտ և մի շարք այլ օրենսդրական նախաձեռնություններ:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ