«Սայլը տեղից շարժվեց». կվերանորոգվի Ազատանի մարզադպրոցի տանիքը

Աստղիկ Գևորգյան 16.12.2021 - 15:53
16.12.2021 - 15:53 դիտում

Հայաստանի «Սեւան» գյուղական մարզական կազմակերպության Ազատանի մանկապատանեկան մարզադպրոցի շենքը տասնյակ տարիներ անմխիթար վիճակում է: Խունացած պատերն ու առաստաղը մարզադպրոցի սաների համար վաղուց սովորական են: Խնդիրն էլ ավելի է սրանում հատկապես ձմռան ամիսներին:Շենքը ջեռուցման համակարգ չունի, երեխաները տաքանալու համար փոքրիկ վառարանի շուրջ են հավաքվում:Շատերն էլ ցրտից հիվանդանալու պատճառով հաճախակի բացակայում են:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ