Սամվել Կարապետյանը 3 միլիոն դոլար է փոխանցել «Հայաստան» համահայկական հիմնադրամին

Հրաչ Սահակյան 12.10.2020 - 23:23
12.10.2020 - 23:23 դիտում

Բարերար Սամվել Կարապետյանի նախաձեռնությամբ «Տաշիր» բարեգործական հիմնադրամը 3 միլիոն ԱՄՆ դոլար է հատկացրել «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցով Արցախում  մարդասիրական ու սոցիալական ծրագրերի իրագործման համար:

Այս մասին հայտնել է Հայաստան համահայկական հիմնադրամի «Ֆեյսբուք»-ի էջը:

«Հիմնադրամը շնորհակալություն է հայտնում Կարապետյանին նվիրատվության, Արցախին շարունակական աջակցության համար»,- ասված է հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ, Սամվել Կարապետյանը  50 միլիոն դրամ էր փոխանցել  «Հայաստան» Համահայկական հիմնադրամին` ի աջակցություն Արցախի:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ