Սամվել Բաբայանին ոչ թե «խնդրել են», այլ պահանջել և զգուշացրել են, որ զերծ մնա որևէ ակցիա կազմակերպելուց․ Արցախի ԱԺ

Աննա Կոստանյան 11.09.2023 - 17:23
11.09.2023 - 17:23 դիտում

Սամվել Բաբայանը ԱՀ նախագահին ուղղված սեպտեմբերի 9-ի շնորհավորական գրառման մեջ իրականությանը չհամապատասխանող տեղեկություն է տարածել:

Ասված է Արցախի ԱԺ հայտարարության մեջ, որում մեջբերում է արված Բաբայանի այդ հայտարարությունից․

«Պարոն Բաբայանը գրում է. « Անհրաժեշտ եմ համարում տեղեկացնել, որ երեկ ուշ երեկոյան Հանրապետության նախագահի պաշտոնակատարի և քաղաքական ուժերի մասնակցությամբ հրավիրվել է խորհրդակցություն, որի ընթացքում ինձ խնդրել են ձեռնպահ մնալ քաղաքական ակցիայից…»: Հարկ ենք համարում շեշտել, որ պարոն Բաբայանը հրավիրվել է ԱԺ, տեղեկացվել որոշ զարգացումների և այդ ուղղությամբ կայացված որոշումների մասին: Նրան ոչ թե «խնդրել են», այլ ՊԱՀԱՆՋԵԼ և ԶԳՈՒՇԱՑՐԵԼ են , որ զերծ մնա որևէ ակցիա կազմակերպելուց: Պարոն Բաբայանը տվել է իր համաձայնությունը»:

Հիշեցնենք, որ Սամվել Բաբայանը հայտարարել էր, որ իրեն խնդրել են ձեռնպահ մնալ քաղաքական ակցիայից, ասելով՝ Բաքվից կապ են հաստատել իրենց հետ և սպառնացել, որ նախագահի ընտրության անցկացման դեպքում կդիմեն ուժի։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ