Սամարղանդում կայացել է Լավրով-Միրզոյան հանդիպում. ՌԴ ԱԳՆ

Աննա Կոստանյան 14.04.2023 - 15:30
14.04.2023 - 15:30 դիտում

ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը Սամարղանդում ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստի շրջանակում բանակցություններ է վարել Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ:

Այս մասին հայտնում է ՌԴ ԱԳՆ ֆեյսբուքյան էջը՝ առանց որևէ մանրամաս ներկայացնելու:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ուզբեկստանի Սամարղանդ քաղաքում մեկնարկել է ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նեղ կազմով նիստը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ