Ռևանշը վատ բան չէ. նշանակում է նոր հաջողության հասնել. ադրբեջանցիներին կարելի է, մեզ՝ չէ՞. ՀՀ երրորդ նախագահ

Աննա Կոստանյան 28.12.2023 - 14:30
28.12.2023 - 14:30 դիտում

Ռևանշը վատ բան չէ. նշանակում է նոր հաջողության հասնել. ադրբեջանցիներին կարելի է, մեզ՝ չէ՞:

Այս մասին այսօր դատարանի բակում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը:

«Ես շատ երկար ժամանակ է, որ զբաղվում է շախմատով, շախմատի աշխարհում եմ և գիտե՞ք քանի անգամ է եղել, մատչ ռևանշ են ասել աշխարհին չեմպիոնության համար:

Միթե էդ մարդիկ խելացի չեն եղել, միթե էդ մարդիկ կյանքից ոչինչ չեն հասկանում: Ի՞նչ ա նշանակում ռևանշ, ռևանշը նշանակում է նոր հաջողության հասնել:

Ուրիշ բան, երբ որ կա փիլիսոփայական տերմին ռևանշիստներ և այլն, բայց էդ տերմինը չգիտեմ, թե որքանով է գիտական և որքանով է հնարված էն մարդկանց կողմից, ովքեր ինչ-որ բանի հասել են և ուզում են դրա վրա ամբողջովին մնալ ուրիշին ոչինչ չտալով:

Ես ռևանշի տակ որևէ վատ բան չեմ հասկանում:

Այսինքն ադրբեջանցիների համար ռևա՞նշ էր սա: Եթե այդպես ա, ապա իրանց կարելի ա մեզ չի կարելի: Միթե մենք հասել ենք էն աստիճանի, որ իրանց ամեն ինչ կարելի ա, մեզ ոչինչ չի կարելի: Արդյոք դա ճիշտ դիրքորոշում է: Արդյոք արժի դրա համար ապրել, երբ որ դու ոչ մի իրավունք չունես, ուրիշները բոլոր իրավուքնները ունեն»,- ասել է Սարգսյանը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ