Ռուս և թուրք ռազմական ներկայացուցիչները քննարկել են ԼՂ-ում պատերազմի դադարեցումից հետո հետագա քայլերը

Հրաչ Սահակյան 13.11.2020 - 21:04
13.11.2020 - 21:04 դիտում

Ռուսաստանի և Թուրքիայի ռազմական պատվիրակությունները Անկարայում քննարկել են Լեռնային Ղարաբաղում պատերազմի դադարեցման պայմանավորվածության վերաբերյալ որոշումը և հետագա քայլերը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՏԱՍՍ-ը, այս մասին հայտնել էր Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությունը:

«Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությունում թուրքական և ռուսական ռազմական պատվիրակությունների բանակցությունների տեխնիկական մասն ավարտվել է: Խորհրդակցությունների ընթացքում քննարկվել են Լեռնային Ղարաբաղում զինադադարի հայտարարումից հետո կատարվելիք աշխատանքները, ինչպես նաեւ Սիրիայում տիրող իրավիճակը, այդ թվում՝ Իդլիբում: Բանակցությունները կշարունակվեն վաղը», հայտնել են թուրքական ռազմական գերատեսչությունից:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ