Ռուս-ուկրաինական բանակցություններում մինչև վաղը տեխնիկական դադար է հայտարարվել. Պոդոլյակ

14.03.2022 - 19:23 դիտում

Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական և ուկրաինական պատվիրակության ներկայացուցիչ Միխայլո Պոդոլյակն ասել է, որ Ռուսաստանի հետ այսօրվա բանակցություններում «տեխնիկական դադար է հայտարարվել մինչև վաղը»՝ գրում է ТАСС-ը:

«Տեխնիկական դադար կլինի ենթախմբերում հետագա լրացուցիչ աշխատանքի և առանձին սահմանումների հստակեցման համար: Բանակցությունները շարունակվում են…»՝ ասել է Պոդոլյակը:

Ուկրաինացի պաշտոնյան այսօր առավոտյան բանակցությունների այս փուլը բարդ է անվանել: «Բանակցությունների չորրորդ փուլը խաղաղության, հրադադարի, զորքերի անհապաղ դուրսբերման և անվտանգության երաշխիքների մասին է։ Դժվար խոսակցություն է լինելու»՝ գրել է նա Telegram-ի իր ալիքում։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ