«Ռուս խաղաղապահներով ևս 2 ինքնաթիռ մեկնել է ԼՂ». ՌԴ ՊՆ

Աննա Կոստանյան 12.11.2020 - 13:02
12.11.2020 - 13:02 դիտում

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ ռուս խաղաղապահներով ևս երկու ինքնաթիռ է մեկնել Լեռնային Ղարաբաղ, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

«Ռուսաստանի օդատիեզերական ուժերի ռազմատրանսպորտային ավիացիայի հերթական երկու Իլ-76 ինքնաթիռները «Ուլյանովսկ-Վոստոչնիյ» օդանավակայանից թռիչք են իրականացրել դեպի Հայաստան: Օդանավում զրահափոխադրիչներ, նյութական միջոցներ և խաղաղապահ ստորաբաժնումների անձնակազմն է գտնվում»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ նոյեմբերի 10-ից Իլ-76 և Ան-124 ինքնաթիռները Հայաստան են արդեն տեղափոխել 750 զինծառայող, ինչպես նաև 110 միավոր տեխնիկա՝ զրահափոխադրիչներ, բեռնատարներ և նյութատեխնիկական ապահովման միջոցներ:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ