ԱԱԾ-ն բերման է ենթարկել Արծվիկ Մինասյանին, Արա Հակոբյանին ու Արսեն Բաբայանին

Աննա Կոստանյան 12.11.2020 - 12:56
12.11.2020 - 12:56 դիտում

Ազգային անվտագության ծառայությունը այսօր առավոտյան ևս բերման է ենթարկել քաղաքական գործիչների: ՀՅԴ բյուրոյի անդամ Սպարտակ Սեյրանյանը Tert.am-ի հետ զրույցում ասել է, որ այսօր՝ ընդդիմադիրների նախատեսված հանրահավաքից առաջ բերման են ենթարկել ևս երեք քաղաքական գործչի.«12:00-ին նախատեսած ասուլիսից առաջ ԱԱԾ-ն բերման է ենթարկել ՀՅԴ-ից՝ Արծվիկ Մինասյանին, «Ազգային օրակարգ» կուակցությունից Արա Հակոբյանին և «Հայրենիք» կուսակցության անդամ Արսեն Բաբայանը»:

Նշենք, որ այսօր ժամը 17:00-ին հարնահավաք է նախատեսված Ազատության հրապարակում, որի կազմակերպիչները ձերբակալված են:

Ձերբակալվել են նաև Գագիկ Ծառուկյանը` ՀՀ քրեական օրենսգրքի 225.1–րդ հոդվածի 1-ին մասով,

Գառնիկ Իսագուլյանը` ՀՀ քրեական օրենսգրքի 307.1–րդ հոդվածի 1-ին մասով,

Սուրեն Սուրենյանցը` ՀՀ քրեական օրենսգրքի 225.1–րդ հոդվածի 1-ին մասով և 307.1–րդ հոդվածի 1-ին մասով,

Գեղամ Մանուկյանը` ՀՀ քրեական օրենսգրքի 225.1–րդ հոդվածի 1-ին մասով,

Դավիթ Համբարձումյանը` ՀՀ քրեական օրենսգրքի 225.1–րդ հոդվածի 1-ին մասով,

Արա Սահակյանը` ՀՀ քրեական օրենսգրքի 225.1–րդ հոդվածի 1-ին մասով,

Արթուր Վանեցյանը` ՀՀ քրեական օրենսգրքի 225.1–րդ հոդվածի 1-ին մասով և 307.1–րդ հոդվածի 1-ին մասով,

Էդուարդ Շարմազանովը` ՀՀ քրեական օրենսգրքի 225.1–րդ հոդվածի 1-ին մասով,

Արթուր Ղազինյանը` ՀՀ քրեական օրենսգրքի 307.1–րդ հոդվածի 1-ին մասով,

Իշխան Սաղաթելյանը` ՀՀ քրեական օրենսգրքի 307.1–րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործություններ կատարելու կասկածանքով:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ