Ռուս խաղաղապահներով առաջին հինգ ինքնաթիռները Ուլյանովսկից մեկնեցին Լեռնային Ղարաբաղ. ՌԴ ՊՆ

Գոհար Ստեփանյան 10.11.2020 - 09:12
10.11.2020 - 09:12 դիտում

Առաջին հինգ Իլ-76 ինքնաթիռները ռուս խաղաղապահներով Ուլյանովսկից մեկնեցին Լեռնային Ղարաբաղ, հայտնում է ՌԴ ՊՆ-ն:

«Խաղաղապահներ տեղափոխող Իլ -76 առաջին չորս ինքնաթիռները մեկնեցին Ուլյանովսկ-Վոստոչնի օդանավակայանից Լեռնային Ղարաբաղ։  Օդանավերը տեղափոխում են խաղաղապահ ստորաբաժանումների անձնակազմ, տրանսպորտային միջոցներ, զրահամեքենաներ և նյութական միջոցներ», – ասվում է հաղորդագրության մեջ:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ