Ռուս խաղաղապահները Լեռնային Ղարաբաղում ապահովում են Լաչինի միջանցքով ավտոտրանսպորտի շարժի անվտանգությունը

Գոհար Ստեփանյան 1.12.2020 - 10:10
1.12.2020 - 10:10 դիտում

Ռուս խաղաղապահ ուժերի զինծառայողները Լեռնային Ղարաբաղում ապահովում են Լաչինի միջանցքով ավտոտրանսպորտի շարժի անվտանգությունը: Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ-ն:

Խաղաղապահներն ապահովում են քաղաքացիական ավտոտրանսպորտի շարժը և Լաչինի միջանցքով բնակիչների տեղափոխումը, ուղեկցում և ապահովում են նաև շինարարական բրիգադների անվտանգությունը, որոնք իրականացնում են ենթակառուցվածքների վերականգնման առաջադրանքներ»,- նշվում է հաղորդագրությունում:

Գերատեսչությունից հայտնել են, որ նոյեմբերի 14-ից ի վեր ավելի քան 26 հազար փախստական արդեն վերադարձել է իր նախկին բնակավայր: Շարունակվում են նաև տարածքների ականազերծման աշխատանքները:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ