Խոշոր ավտովթար և մահվան ելքով վրաերթ Երևանում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Գոհար Ստեփանյան 1.12.2020 - 10:24
1.12.2020 - 10:24 դիտում

Նոյեմբերի 30-ին, մահվան ելքով ավտովթար-վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:30-ի սահմաններում Գայի պողոտա և Բաղյան-Հովհաննիսյան փողոցների խաչմերուկում բախվել են Mini Cooper մակնիշի 07 AN 070 համարանիշի և Volkswagen Touareg մակնիշի 81 AQ 111 համարանիշի ավտոմեքենաները:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով Mini Cooper-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և ըստ նախնական տեղեկությունների՝ վրաերթի ենթարկել 65-70 տարեկան տղամարդ հետիոտնի:
Վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է:
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, դին ճանապարհից տեղափոխել անվտանգ վայր և սահմանազատել են տարածքը:
Օպերատիվորեն ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 1-ին դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Արտյոմ Մարտիրոսյանի գլխավորությամբ:
Դեպքի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատւ հերթապահ Արմեն Հարությունյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Արտաշես Վանյանի, բաժնի պետի տեղակալ Սամվել Սամվելյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Տիգրան Վարդանյանի գլխավորությամբ:
Փաստի առթիվ Տ. Վարդանյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և մահացածի ինքնությունը:
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ