Ռուսաստան մատակարարված 18 տոննա ադրբեջանական սալորի խմբաքանակում արևելյան ցեց է հայտնաբերվել

Աննա Կոստանյան 2.08.2021 - 14:13
2.08.2021 - 14:13 դիտում

Ադրբեջանից Մոսկվա մատակարարված սալորների խմբաքանակում արևելյան ցեց են հայտնաբերել: Այս մասին հաղորդում է «Մոսկվա» քաղաքային լուրերի գործակալությունը` մեջբերելով «Ռոսսելխոզնադզորի» հաղորդագրությունը:

«Ադրբեջանական թարմ սալորի 18,42 տոննա խմբաքանակի կարանտինային բուսասանիտարական վերահսկողության ընթացքում հայտնաբերվել է արևելյան ցեց (Grapholita molesta Busck.)»,- ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:

Հաղորդվում է, որ կարանտինային օրգանիզմի առկայությունը հաստատվել է լաբորատոր փորձաքննությամբ:

Գերատեսչությունից ծանուցում է ուղարկվել բեռի սեփականատիրոջը վարակված արտադրանքի մասին:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ