Ռուսաստանում 2020 թվականին 40-ից ավելի ահաբեկչություն է կանխվել

Աննա Կոստանյան 8.12.2020 - 16:14
8.12.2020 - 16:14 դիտում

ՌԴ հատուկ ծառայություններն ու իրավապահ մարմինների աշխատակիցներն այս տարի երկրի տարածքում կանխել են ավելի քան 40 ահաբեկչական գործողություն, վերացրել 49 գրոհայինի և ձերբակալել հանցախմբերի 36 ղեկավարի: Այս մասին երեքշաբթի օրը հաղորդվել է Ազգային հակաահաբեկչական կոմիտեում, որտեղ տեղի է ունեցել կառույցի և Դաշնային օպերատիվ շտաբի համատեղ ժողովն ԱՀԿ նախագահ, Անվտանգության դաշնային խորհրդի տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովի ղեկավարությամբ: Այս մասին գրում է ՏԱՍՍ գործակալությունը:

«Բացելով հանդիպումը՝ Բորտնիկովը նշել է, որ այս տարի անվտանգության ուժերի համաձայնեցված գործողությունների արդյունքում ոչ մի ահաբեկչություն չի իրագործվել: Նախապատրաստման փուլում կանխվել է 61 ահաբեկչական ուղղվածության հանցագործություն, այդ թվում ՝ 41 ահաբեկչություն»,-տեղեկացրել են ԱՀԿ-ում:

Հակաահաբեկչական գործողությունների ընթացքում վնասազերծվել է 49 հանցագործ, այդ թվում ՝ 8 հանցախմբի ղեկավար:

«Բանդայի 36 ղեկավարներ, 162 գրոհայիններ և 591 հանցակիցներ բերման են ենթարկվել»,-նշել են ԱՀԿ-ում:

Բացի այդ, առգրավվել է շուրջ 600 հրազեն, 134 ինքնաշեն պայթուցիկ սարք, ավելի քան 100 հազար պարկուճ, ինչպես նաև ավելի քան 3000 ական, նռնակ և այլ զինամթերք:

«Լուծարվել է զենքի արտադրության և փոխակերպման 50 ապօրինի արհեստանոց»,- հավելել է Ազգային հակաահաբեկչական կոմիտեն:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ