Ռուսաստանում միգրանտների գտնվելու պայմանները կհեշտացվեն. Դեմիդենկո

Աննա Կոստանյան 27.12.2022 - 17:59
27.12.2022 - 17:59 դիտում

Ռուսաստանի իշխանությունները նախատեսում են հեշտացնել երկրում միգրանտների գտնվելու պայմանները և կրճատել նրանց սև ցուցակում ընդգրկելու հիմքերը՝ հայտնել է ՌԴ ՆԳՆ միգրացիայի հարցերով գլխավոր վարչության պետի տեղակալ Դմիտրի Դեմիդենկոն Ղրղզստանի և Ռուսաստանի պետական մարմինների համատեղ նիստում:

«Ռուսաստանում 2024 թ. հունվարի 1-ից նախատեսվում է փոխել միգրացիոն գրեթե բոլոր ընթացակարգերը։ Դա կհեշտացնի կացության պայմաններն ու կարգը, այդ թվում՝ Ղրղզստանի քաղաքացիների համար»,- ասել է նա։

Նրա խոսքով՝ նախատեսվում է, օրինակ՝ աննշան իրավախախտումների դեպքում Ռուսաստան մուտքի արգելք չսահմանել:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ