Ռուսաստանն ու Ուկրաինան շարունակում են ռազմական գործողությունները

9.09.2023 - 16:56 դիտում

Կերչի նեղուցի հարավային մասում Ռուսաստանի Սևծովյան նավատորմի նավերը ոչնչացրել են առանց անձնակազմի ուկրաինական երեք կիսաբեռնատար մոտորանավակներ, որոնք փորձել են գրոհել Ղրիմի կամուրջը՝ հայտնել են ՌԴ ՊՆ-ից:

Բացի դրանից՝ գերատեսչությունից նշել են, որ Ղրիմից արևմուտք գտնվող Սև ծովի ջրային տարածքում ծովային ավիացիայի ինքնաթիռները ոչնչացրել են Ուկրաինայի զինված ուժերի հատուկ գործողությունների ուժերի դեսանտային խմբերով 4 արագընթաց մոտորանավակ:

Ուկրաինական կողմի տվյալով էլ՝ Ռուսաստանը հերթական հարվածն է հասցրել Կրիվոյ Ռոգին: Քաղաքի ռազմական վարչակազմի ղեկավար Ալեքսանդր Վիլկուլը տեղեկացրել է, որ հրթիռակոծության հետևանքով տուժածների թիվը հասել է 74-ի, քաղաքի հիվանդանոցներում 34 մարդ կա, նրանցից 3-ի վիճակը ծանր է:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ