Ռուսաստանն անում է հնարավորը Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների համապարփակ կարգավորման համար. Պուտինը՝ ՀԱՊԿ ղեկավարների հանդիպմանը

Աննա Կոստանյան 28.10.2022 - 15:15
28.10.2022 - 15:15 դիտում

Ռուսաստանը միշտ աջակցել է Հայաստանին անվտանգության ապահովման հարցում: Այս մասին ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ՀԱՊԿ երկրների ղեկավարների հանդիպմանը, հայտնում է ՌԻԱ «Նովոստի»-ն:

«Ռուսաստանի Դաշնությունն անում է հնարավորը Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների համապարփակ կարգավորման համար»,- նշել է ՌԴ նախագահը։

Հիշեցնենք, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ Երևանը նախաձեռնելու է ՀԱՊԿ ղեկավարների հանդիպում՝ Ադրբեջանի հետ սահմանին տիրող իրավիճակի վերաբերյալ։ Կազմակերպությունը նշել է, որ Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նիստում կքննարկվեն Հայաստանին աջակցության միջոցառումները, ինչպես նաև ՀԱՊԿ առաքելության աշխատանքի արդյունքները։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ