Ռուսաստանի և Ֆրանսիայի ղեկավարները քննարկել են Պուտին-Փաշինյան-Ալիև սպասվող հանդիպումը

Գոհար Ստեփանյան 10.01.2021 - 17:21
10.01.2021 - 17:21 դիտում

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հեռախոսով քննարկել է հունվարի 11-ին Մոսկվայում կայանալիք Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հանդիպման հետ կապված մի շարք հարցեր: Տեղեկությունը հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։

«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործողությունների համակարգման շրջանակներում Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնի հետ, որի ընթացքում քննարկել է հունվարի 11—ին Մոսկվայում կայանալիք Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հանդիպման հետ կապված որոշ հարցեր», – ասված է հաղորդագրության մեջ:

Հաշվի առնելով 2020-ի նոյեմբերի 9-ի համատեղ հայտարարության հետևողական իրականացումը և Լեռնային Ղարաբաղի շուրջ իրադրության կայունացումը՝ նշվել է, որ նախևառաջ այս հանդիպմանը նկատի է առնվում տարածաշրջանում խաղաղ կյանքի հաստատման ուղղությամբ հետագա քայլերը:

Ֆրանսիայի նախագահն իր աջակցությունն է հայտնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն աջակցելու Ռուսաստանի ջանքերին: Ընդգծվել է մարտական գործողություններից տուժած բնակչությանը մարդասիրական օգնության անհետաձգելի տրամադրման կարևորությունը։
Վլադիմիր Պուտինը և Էմանուել Մակրոնը նաև շնորհավորել են միմյանց Սուրբ ծննդյան և ամանորյա տոների կապակցությամբ: Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել շփումները տարբեր մակարդակներում։

 

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ