Ռուսաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարները քննարկել են Արցախում ստեղծված իրավիճակը

Աննա Կոստանյան 24.09.2021 - 12:26
24.09.2021 - 12:26 դիտում

Ռուսաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովն ու Ժան-Իվ Լը Դրիանը Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանի շրջանակում տեղի ունեցած հանդիպմանը քննարկել են նաև Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը, հայտնում է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի ծառայությունը:

Սերգեյ Լավրովն ու Ժան-Իվ Լը Դրիանը պատրաստակամություն են հայտնել շարունակել աշխատանքը Լեռնային Ղարաբաղի իրադրության կայունացման ուղղությամբ, նախևառաջ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափում:

Արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են նաև միջազգային օրակարգի այլ արդիական թեմաներ։ Մանրամասն անդրադարձ է կատարվել Աֆղանստանում իրավիճակի զարգացմանը։ Երկու կողմն էլ պատրաստակամություն են հայտնել աջակցել այդ երկրում, նաև ՄԱԿ-ի ԱԽ-ի շրջանակներում խաղաղության և կայունության հաստատմանը։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ