Ռուսաստանի և Բելառուսի ՊՆ ղեկավարները Մինսկում արձանագրություն են ստորագրել

3.12.2022 - 20:59 դիտում

Ռուսաստանի և Բելառուսի պաշտպանության նախարարներ Սերգեյ Շոյգուն և Վիկտոր Խրենինը արձանագրություն են ստորագրել ռազմական ոլորտում տարածաշրջանային անվտանգության համատեղ ապահովման վերաբերյալ միջպետական համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին:

Փաստաթղթի ստորագրումը տեղի է ունեցել Մինսկում նրանց հանդիպման ժամանակ։

Երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների բանակցությունների ընթացքում քննարկվել են երկկողմ համագործակցության հարցեր։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ