Ռուսաստանի և Ադրբեջանի փոխարտգործնախարարները քննարկել են ԼՂ հարցով եռակողմ հայտարարությունների իրագործման ընթացքը

Աննա Կոստանյան 1.09.2021 - 14:24
1.09.2021 - 14:24 դիտում

Ռուսաստանի փոխարդգործնախարար Անդրեյ Ռուդենկոն չորեքշաբթի հեռախոսազրույց է ունեցել ադրբեջանցի գործընկեր Խալաֆ Խալաֆովի հետ, որի ընթացքում քննարկվել է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների՝ ԼՂ հարցով եռակողմ հայտարարության իրականացումը: Այս մասին տեղեկացնում է ՌԴ ԱԳՆ-ն:

«Կարծիքների փոխանակման ժամանակ քննարկվել է երկկողմ և տարածաշրջանային օրակարգին առնչվող արդիական հարցերի համալիրը, այդ թվում Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի պայմանավորվածությունների իրագործումը»,- ասվում է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ նախօրեին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Մոսկվայում ընդունել էր ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին: Կողմերն անդրադարձել էին մի շարք հարցերի, այդ թվում՝ ռազմագերիների վերադարձի, տրանսպորտային կապերի ապաշրջափակման և հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի խնդիրներին:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ