Ռուսաստանի տարածքում խոցվել են ուկրաինական անօդաչու թռչող սարքեր․ ՌԴ ՊՆ

Աննա Կոստանյան 29.08.2023 - 12:44
29.08.2023 - 12:44 դիտում

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունից հայտնել են ՌԴ տարածքում գտնվող օբյեկտների ուղղությամբ ուկրաինական երկու ինքնաթիռային տիպի անօդաչու թռչող սարքերի խոցման մասին։

Գերատեսչության հաղորդագրության համաձայն՝ սարքերը ոչնչացրել են ՀՕՊ հերթապահ միջոցները՝ Տուլայի մարզի տարածքում։

Լրատվամիջոցները հայտնում են, որ Մոսկվայի «Վնուկովո» և «Դոմոդեդովո» օդանավակայանները վաղ առավոտյան ժամանակավորապես սահմանափակել են թռիչքները։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ