Առաջնահերթ կլուծվի Հակարիի կամրջի անցակետից առևանգված երիտասարդների վերադարձի խնդիրը. Արայիկ Հարությունյան

Աննա Կոստանյան 29.08.2023 - 13:10
29.08.2023 - 13:10 դիտում

Երեկ ուշ երեկոյան Լեռնային Ղարաբաղի խորհրդարանը արտահերթ նիստ է անցկացրել, որին մասնակցել է նաև նախագահ Արայիկ Հարությունյանը: Նիստից հետո օրակարգի մասին Ազգային ժողովի շենքի դիմաց հավաքված քաղաքացիներին մանրամասներ է ներկայացրել նախագահ Հարությունյանը, նշել, որ առաջնահերթ կլուծեն Հակարիի կամրջի ապօրինի անցակետից առևանգված երիտասարդների վերադարձի խնդիրը: Նախագահի խոսքով անձամբ կփորձի կապ հաստատել և հստակեցնել նրանց վերադարձի օրը Ստեփանակերտ:

Խոսելով ստեղծված իրավիճակի մասին, Հարությունյանը նշել է՝ թերսնման հետևանքով ավելացել են մահերը, և օրերի ընթացքում պետք է լուծեն հացի խնդիրը, առաջին փուլում բացելով ճանապարհը, որը լինելու է բացառապես Լաչինը:

«Սով, ամեն ինչի պակաս, հղիները ստեղծված իրավիճակի հետևանքով կորցնում են երեխաներին: Հասել ենք այս վիճակին, որովհետև հավատացել ենք բոլորին՝ գերտերություններին, ՄԱԿ-ին»,- նշել է նա:

Լեռնային Ղարաբաղի առևանգված քաղաքացիների ճակատագիրը պարզելու քայլերի վերաբերյալ նախագահ Արայիկ Հարությունյանից պարզաբանումներ են պահանջել Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում հավաքված ցուցարարները: Հարությունյանը մոտեցել է նրանց և պատասխանել հարցերին:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ