Ռուսաստանի յոթ շրջան ենթարկվել է ուկրաինական ԱԹՍ-ների զանգվածային հարձակման

Աննա Կոստանյան 30.08.2023 - 12:34
30.08.2023 - 12:34 դիտում

ՌԴ ՊՆ-ն հայտնել է, որ գիշերը Ռուսաստանի Մոսկվայի, Պսկովի, Ռյազանի, Կալուգայի, Բրյանսկի և Օրյոլի շրջանները ենթարկվել են Ուկրաինայի զինված ուժերի անօդաչու սարքերի հարձակման: Սևաստոպոլի շրջանում էլ Սևծովյան նավատորմի հակասուզանավային ուժերի աջակցությամբ ոչնչացվել են ծովային անօդաչու սարքերը:

Սակայն դրոնների ամենազանգվածային հարձակումը եղել է Պսկովի մարզում: Այնտեղ ուկրաինական ԱԹՍ-ները թիրախավորել են օդանավակայանը, որը գտնվում է նաև Ռուսաստանի պաշտպանության նախարարության ենթակայության տակ:

Ականատեսների վկայությամբ՝ մոտ 20 անօդաչու թռչող սարք է մասնակցել հարձակմանը, ինչի հետևանքով ՌԴ ռազմաօդային ուժերի չորս ռազմատրանսպորտային Իլ-76 ինքնաթիռ է վնասվել։ Բացի դրանից, ՌԴ ԱԻՆ-ի տվյալով՝ հրկիզվել է երկու ինքնաթիռ, հրդեհի մարմանը մասնակցել են 65 հրշեջ և 21 տեխնիկա: Հարձակման հետևանքով զոհեր և վիրավորներ չկան։

Հայտնի է նաև, որ Ռուսաստանի մայրաքաղաքի օդանավակայաններում ավելի քան 40 չվերթ է հետաձգվել կամ չեղարկվել։ Մասնավորապես, «Վնուկովոյում» հետաձգվել է 19 չվերթ, «Շերեմետևոյում» ՝ 8 չվերթ, իսկ «Դոմոդեդովոյում»՝ 10 չվերթ հետաձգվել է, ևս 4-ը չեղարկվել են։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ