Ռուսաստանի ՀՕՊ ուժերը գիշերվա ընթացքում 33 անօդաչու թռչող սարք են խոցել

12.07.2025 - 12:40 դիտում

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ գիշերվա ընթացքում ՀՕՊ ուժերը 33 ուկրաինական անօդաչու թռչող սարք են խոցել:

16 ԱԹՍ խոցվել է Բրյանսկի շրջանում, 5-ը՝ Սև ծովի ջրային տարածքում, 4-ը՝ Ղրիմում, 3-ը՝ Ռոստովի մարզում, 2-ը՝ Կուրսկում, 1-ական՝ Վորոնեժի մարզում, Կրասնոդարի երկրամասում և Ազովի ծովի ջրային տարածքում:

Տեղական իշխանությունները հարձակումների հնարավոր հետևանքների մասին չեն հայտնել:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ