Ռուսաստանի խաղաղապահները շարունակում են իրենց առաքելությունը Լեռնային Ղարաբաղում

Գոհար Ստեփանյան 25.11.2020 - 11:27
25.11.2020 - 11:27 դիտում
Ռուսաստանի խաղաղապահ զորակազմի ստորաբաժանումները շարունակում են առաջադրանքներ իրականացնել՝ հետևելով Լեռնային Ղարաբաղի տարածքում հրադադարի ռեժիմի պահպանմանը: Ռուս խաղաղապահների կողմից իրավիճակի շուրջօրյա մոնիթորինգն իրականացվում է 23 դիտակետում, որոնցից 12-ը՝ «Հարավային» պատասխանատվության գոտում, 11-ը՝ «Հյուսիսային»՝ հայտնում է tvzvezda.ru-ն:
Նոյեմբերի 14-ից ի վեր ռուս խաղաղապահները ապահովել են Լեռնային Ղարաբաղի ավելի քան 11 հազար բնակչի անվտանգ վերադարձը նախկին բնակավայրեր: Ռուսաստանի խաղաղապահ ուժերը, ներառյալ ինժեներական ստորաբաժանումները, առավելագույն օգնություն են ցուցաբերում տեղի իշխանություններին խաղաղ կյանքը վերականգնելու գործում: Ռուս խաղաղապահների պարեկները տրանսպորտային միջոցների ուղեկցությամբ սննդով և առաջին անհրաժեշտության իրերով ապահովում են հեռավոր բնակավայրերի բնակիչներին:
Խաղաղապահ զորախմբի հիմքը Կենտրոնական ռազմական օկրուգի 15-րդ մոտոհրաձգային բրիգադի ստորաբաժանումն է: Այն բաղկացած է պայմանագրային զինծառայողներից, որոնք հատուկ պատրաստություն են անցել խաղաղապահ առաջադրանքներ կատարելու համար, ներառյալ զինված բախումներում միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի ուսումնասիրությունն ու պահպանումը:
Հնարավոր միջադեպերը կանխելու և Ռուսաստանի ռազմական անձնակազմի անվտանգությունն ապահովելու համար կազմակերպվում է շարունակական փոխգործակցություն Ադրբեջանի և Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբների հետ:
0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ