Ռուսաստանի երկինքն անվտանգ չէ միջազգային թռիչքների համար. Զելենսկի

2.09.2026 - 14:07 դիտում

Ռուսաստանի թիրախների դեմ Ուկրաինայի զինված ուժերի հարձակումները Ռուսաստանի օդային տարածքը վտանգավոր են դարձնում։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին:

«Այսօր մենք ուզում ենք զգուշացնել Ռուսաստանի օդային տարածքն օգտագործող բոլոր ավիաընկերություններին, բոլոր ապահովագրողներին և բոլոր նրանց, ովքեր շարունակում են օգտագործել ռուսական հիմնական օդանավակայանները. Ռուսաստանի երկինքը դառնում է լիովին անապահով»,- ընդգծել է Ուկրաինայի ղեկավարը։ Նա հավելել է, որ «Ռուսաստանի երկնքում կլինեն անօդաչու թռչող սարքեր, և դա պետք է հաշվի առնել»։

«Չնայած Ռուսաստանի իշխանություններն այդ մասին պատշաճ չեն հայտնում, բայց ռուսական երկինքը դե ֆակտո կփակվի»,- ասել է Զելենսկին ու նշել, որ «Ուկրաինան սպառնալիք չի ներկայացնում քաղաքացիական ավիացիայի համար»:

Վլադիմիր Պուտինը Ռուսաստանի երկինքը փակելու մասին Զելենսկու խոսքերն անվանել է «պետական ​​ահաբեկչություն»։ «Նրանք անձնական հանդիպումներ են խնդրում, բայց ահաբեկիչների հետ բանակցություններ չեն վարում: Մենք կգտնենք միջոցներ, թե ինչպես պատասխանել դրան, կգտնենք անհրաժեշտ գործիքներ»,- եզրափակել է ՌԴ նախագահը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ