Ռուսաստանի Դաշնությունը պատրաստ է խաղաղ ճանապարհով ավարտել հակամարտությունը Ուկրաինայում, բայց Կիևը դա չի ցանկանում. Պուտին

18.02.2024 - 21:33 դիտում

Ռուսաստանը պատրաստ է խաղաղ ճանապարհով դադարեցնել հակամարտությունը ուկրաինական տարածքում, սակայն նշաններ չկան, որ Կիևը ցանկանում է դա։ Այս մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է «Ռոսիա-1» հեռուստաալիքի «Մոսկվա. Կրեմլ. Պուտին» հաղորդմանը տված հարցազրույցում։

«Դոնբասից մարդիկ դիմեցին Ռուսաստանին որպես երաշխավորի։ ․․․Մենք ձգտեցինք խաղաղ ճանապարհով ավարտել այս հակամարտությունը, և Ստամբուլում մենք պայմանավորվեցինք պարամետրերի շուրջ։ Եթե չլիներ Արևմուտքի դիրքորոշումը, պատերազմը կավարտվեր մեկուկես տարի առաջ։ Բայց նրանք (Կիևի իշխանությունները-խմբ․) չէի ուզում, չգիտեմ՝ այսօր ուզում են։ Ամենք դեպքում, մենք պատրաստ ենք երկխոսության», – ընդգծել է Պուտինը լրագրող Պավել Զարուբինի հետ զրույցում։

ՌԴ նախագահն ասել է, որ Ռուսաստանը համաձայնել է մինսկյան համաձայնագրերին «քանի որ նրանք հույսը դրել են իրենց գործընկերների ազնվության վրա» և «փորձել են իրականացնել դրանք, որքան էլ դրանք դժվար լինեն երկու կողմերի համար»՝ և՛ Ուկրաինայի, և՛ Դոնբասի համար։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ