Ռուսաստանի ԱԳՆ հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևը Բաքվում է, շուտով կայցելի Երևան. Զախարովա

Աննա Կոստանյան 8.09.2022 - 20:27
8.09.2022 - 20:27 դիտում

Ռուսաստանի ԱԳՆ հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևը ներկայումս Բաքվում է՝ քննարկելու Հայաստանի և Ադրբեջանի միջև հնարավոր խաղաղության պայմանագիրը: Ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ հավելելով, որ առաջիկայում Խովաևը նույն նպատակով կայցելի նաև Երևան:

«ՀՀ-ի և Ադրբեջանի հետ ՌԴ-ի փոխգործակցության, հետկոնֆլիկտային կարգավորմանն ուղղված աշխատանքների մասին խոսելիս «ակտիվացում» բառը տեղին չէ, քանի որ այդ տեմպը, ինտեսիվությունը վերահաստատվում է: Մենք, փաստացի, ամենօրյա ձևաչափով ենք տեսնում այս կամ այն կոնտակտները»,- ասել է Զախարովան: Անդրադառնալով բարձր մակարդակով նոր հավանական հանդիպումներին՝ Զախարովան նշել է, որ դա ՌԴ նախագահի աշխատակազմին ուղղված հարց է:
Ռուսական կողմը շարունակում է առաջնահերթություն համարել եռակողմ հայտարարությունների կատարումը՝ ներառյալ տրանսպորտային կապերի ապաշրջափակումը, սահմանների սահմանազատումը և սահմանագծումը, Բաքվի և Երևանի միջև շփումները: Զախարովան հավելել է, որ բոլոր ուղղություններով կատարվում է աշխատանք, որպեսզի ձեռք բերված համաձայնություններն իրականացվեն ամբողջությամբ, ինչը կնպաստի Հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատմանը:
0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ