Ռուսաստանը Meta-ն ճանաչել է որպես ծայրահեղական կազմակերպություն

21.03.2022 - 19:29 դիտում

Մոսկվայի Տվերսկի դատարանը Meta-ն ճանաչել է որպես ծայրահեղական կազմակերպություն և արգելել նրա գործունեությունը Ռուսաստանում։ Meta-ին են պատկանում ամենամեծ սոցիալական ցանցերն ու մեսենջերները՝ Facebook, Instagram, WhatsApp: Վերջինի դեմ ՌԴ իշխանությունները դեռ բողոք չունեն՝ գրում է BBC-ն։

Դատի ժամանակ գլխավոր դատախազության ներկայացուցիչը պարզաբանել է, որ եթե Ռուսաստանում արգելվի Meta-ն, ապա Facebook-ի և Instagram-ի օգտատերերը չեն պատժվի արգելափակումը շրջանցելու համար։

Գլխավոր դատախազությունը պահանջել է Meta Platforms Inc.-ը ճանաչել ծայրահեղական կազմակերպությունն այն բանից հետո, երբ հայտնի դարձավ, որ Facebook-ը և Instagram-ը որոշ երկրների օգտատերերին ժամանակավորապես թույլ են տվել ռուսաստանցի զինվորականների նկատմամբ բռնության կոչեր անել, ինչպես նաև մահ ցանկանալ Ռուսաստանի ու Բելառուսի նախագահներին։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ