Ռուսաստանը և Ուկրաինան գերիներ են փոխանակել «193-ը 193-ի դիմաց» բանաձևով

Աստղիկ Խաչատրյան 24.04.2026 - 20:55
24.04.2026 - 20:55 դիտում

Ռուսաստանը և Ուկրաինան մեկ ամսվա ընթացքում իրականացրել են գերիների երկրորդ փոխանակումը։ Արդյունքում՝ կողմերը վերադարձրել են 193 զինծառայող 193-ի դիմաց:

Գերիների վերադարձին օգնել են ԱՄԷ-ն և Միացյալ Նահանգները: Ռուսաստանցի զինվորականները ներկայումս գտնվում են Բելառուսում, որտեղ նրանք ստանում են հոգեբանական և բժշկական օգնություն։

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու խոսքով՝ ուկրաինական կողմին են հանձնել հանրապետության զինված ուժերի զինծառայողների, Ազգային գումարտակի ծառայողների և Ազգային ոստիկանության աշխատակիցների, ինչպես նաև սահմանապահների:

Գերիների փոխանակման նախորդ փուլը տեղի է ունեցել երկու շաբաթ առաջ՝ Սուրբ Զատկի նախօրեին։ Այն իրականացվել է «175-ը 175-ի դիմաց» բանաձևով։ Զինվորական անձնակազմից բացի, երկու կողմերը հանձնել են նաև քաղաքացիական անձանց։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ