Ռուսաստանը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև Աբու Դաբիում ընթացող ուղիղ երկխոսությունը. Պեսկով

10.07.2025 - 14:21 դիտում

Ռուսաստանը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղիղ երկխոսությունը, որը տեղի է ունենում այսօր Աբու Դաբիում` հայատարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Մենք բազմիցս տարբեր մակարդակներով ասել ենք, որ կողջունենք խաղաղության պայմանագրի շուտափույթ ստորագրումը։ Այն կդառնա շատ կարևոր գործոն, որը թույլ կտա տարածաշրջանում ավելացնել կանխատեսելիություն, կայունություն և խաղաղություն։ Մենք լիովին աջակցում ենք այդ գործընթացին»,- ասել է Կրեմլի խոսնակը։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ