Ռուսաստանը մտադիր չէ խառնվել Աֆղանստանի ներքին գործերին. Պուտին

Աստղիկ Խաչատրյան 25.08.2021 - 18:10
25.08.2021 - 18:10 դիտում

Ուշադրությամբ հետևում ենք Աֆղանստանում ստեղծված իրավիճակին, բայց չենք խառնվի ու առավել ևս չենք ներգրավվի «բոլորը բոլորի դիմաց» զինված հակամարտության մեջ: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «Եդինայա Ռոսիա» կուսակցության համագումարի ժամանակ:

Նրա խոսքով՝ Աֆղանստանում ստեղծվել է մտահոգիչ իրավիճակ, սակայն դա Աֆղանստանի ներքին գործն է, և միջամտելու որևէ մտադրություն չկա: Պուտինը նաև ընդգծել է, որ Ռուսաստանն ակտիվ գործակցում է ՀԱՊԿ-ի դաշնակիցների հետ՝ հնարավոր ռիսկերի չեզոքացման համար:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ