Ռուսաստանը Ղարաբաղում հակամարտող կողմերից պահանջել է պահպանել հրադադարի ռեժիմը

Հրաչ Սահակյան 12.12.2020 - 22:01
12.12.2020 - 22:01 դիտում

Լեռնային Ղարաբաղի Հադրութի շրջանում ավտոմատ զենքերից հրաձգության միջադեպքից հետո հակամարտության կողմերը տեղեկացվել են լիակատար հրադադարի ռեժիմը պահպանելու պահանջի մասին, լրագրողներին ասել է Ռուսաստանի խաղաղապահ ուժերի շտաբի ներկայացուցիչը:

«Հադրութի շրջանում ավտոմատ կրակային զենքերից հրաձգության դեպք է գրանցվել: Հաղորդակցման ուղիղ կապով կողմերին անհապաղ հաղորդվել է ամբողջական հրադադարի ռեժիմը պահպանելու պահանջի մասին», – ասել է նա:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ