Ռուսաստանը հուսով է, որ մոտ ապագայում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիր կկնքվի. Մատվիենկո

Աննա Կոստանյան 14.04.2023 - 18:21
14.04.2023 - 18:21 դիտում

Սանկտ Պետերբուրգում ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի նիստին հաջորդած ճեպազրույցում ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն ասել է. «Ռուսաստանը հուսով է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիր կկնքվի մոտ ապագայում»։

Նա նշել է, որ Ռուսաստանն արել է հնարավոր ամեն ինչ՝ խաղաղության պայմանագիր կնքելու համար և շարունակում է իր ջանքերն այդ ուղղությամբ։

«Մենք հուսով ենք, որ դա տեղի կունենա հնարավորինս շուտ»,- հավելել է Մատվիենկոն։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ