Ռուսաստանը Հայաստանի հետ հարաբերություններում հիմք է ընդունում ինքնիշխան հավասարության սկզբունքը. Զախարովա

Աստղիկ Խաչատրյան 18.09.2025 - 20:33
18.09.2025 - 20:33 դիտում

Ռուսաստանը Հայաստանի հետ հարաբերություններում հիմք է ընդունում ինքնիշխան հավասարության սկզբունքը՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ անդրադառնալով Մոսկվայի և Երևանի փոխհարաբերություններում «անհավասարության» վերաբերյալ դատողությունների մասին հարցին։

«Մենք նախկինի պես հիմք ենք ընդունում, այդ թվում՝ ժամանակակից մարտահրավերների պայմաններում, Հայաստանի հետ միավորող և ընդհանուր արժեքների ու շահերի վրա հիմնված խորքային կապերը: Դա թույլ է տալիս դրանք բնութագրել որպես ոչ միայն գործընկերային, այլև որպես դաշնակցային հարաբերություններ։ Մենք Երևանի և Մոսկվայի, Մոսկվայի և Երևանի հարաբերություններում հիմնվում ենք ինքնիշխան հավասարության սկզբունքի վրա»,- ասել է Զախարովան:

Նրա խոսքով՝ դա վերաբերում է երկու երկրի հիմնարար փաստաթղթերում ամրագրված՝ պետական ինքնիշխանության, անկախության նկատմամբ փոխադարձ հարգանքին, ներքին գործերին չմիջամտելու, տարածքային ամբողջականությանը, սահմանների անխախտելիության սկզբունքների վրա:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ