Ռուսաստանը կոչ է անում անհապաղ դադարեցնել կրակը շփման գծում

Աննա Կոստանյան 27.09.2020 - 12:08
27.09.2020 - 12:08 դիտում

Ռուսաստանը կոչ է անում անհապաղ դադարեցնել կրակը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում:
Այս մասին հաղորդագրություն է տարածել ՌԴ ԱԳՆ-ն:
«Ըստ առկա տեղեկատվության, իրավիճակը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կտրուկ սրվել է: Երկու կողմից էլ շփման գծի երկայնքով ընթանում է ինտենսիվ կրակ: Ստացվում են կորուստների մասին հաղորդագրություններ: Կողմերին կոչ ենք անում անհապաղ դադարեցնել կրակը և բանակցություններ սկսել իրավիճակը կայունացնելու համար»,- նշված է հաղորդագրության մեջ:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ