Ռուսաստանը զսպվածության կոչով է դիմել Իրանին և Պակիստանին

Աննա Կոստանյան 19.01.2024 - 17:55
19.01.2024 - 17:55 դիտում

Ռուսաստանը զսպվածության կոչով է դիմել Իրանին և Պակիստանին, որոնք վերջերս հրթիռային հարվածներ են փոխանակել:

Այս մասին ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

Նա ասել է, որ էսկալացիան անհանգստության տեղիք է տալիս և մասամբ Գազայի ճգնաժամի հետևանք է։ Նրա խոսքով, Ռուսաստանը դիվանագիտական խողովակներով շփումներ է պահպանում երկու կողմերի հետ։

«Զսպվածության կոչ ենք անում բոլոր կողմերին, տարածաշրջանի բոլոր պետություններին և հարակից շրջաններին։ Զսպվածություն և դիվանագիտություն: Տվյալ պարագայում դիվանագիտությունն է միակ բանը, որը կարող է նպաստել իրավիճակի կայունացմանը», – նշել է Պեսկովը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ