Ռուսաստանը Զապորոժիեի և Խարկովի շրջաններում բենզալցակայանների է հարվածել

27.06.2026 - 16:09 դիտում

Ռուսաստանը Զապորոժիեի և Խարկովի շրջաններում բենզալցակայանների է հարվածել: Մասնավորապես, Զապորոժիեում հարվածի հետևանքով հրդեհվել է գազով լի ամբարը և վարչական շենքը:

Խարկովի մարզի բենզալցակայաններից մեկի տարածքում հարվածի հետևանքով շենքը քանդվել է, և հրդեհ է բռնկվել 400 քմ տարածքում, վնասվել է 10 միավոր տեխնիկա:

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն էլ հայտնել է, որ անցած գիշերվա ընթացքում ՀՕՊ-ի հերթապահ միջոցները որսացել և ոչնչացրել են 175 ուկրաինական անօդաչու թռչող սարք Բելգորոդի, Բրյանսկի, Կալուգայի, Կուրսկի, Օրյոլի, Ռոստովի, Սմոլենսկի, Տուլայի մարզերի, Մոսկվայի շրջանի, Ղրիմի, Կրասնոդարի երկրամասի և Սև ծովի ջրային տարածքի վրա:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ