Ռուսական ուժերի առաջխաղացման տեմպերը նվազել են. Ուկրաինայի ԶՈՒ գլխավոր շտաբ

Աննա Կոստանյան 8.03.2022 - 12:25
8.03.2022 - 12:25 դիտում

Մարտի 8-ի դրությամբ՝ ռուսական զորքերը շարունակում են հարձակողական գործողությունը, սակայն նրանց առաջխաղացման տեմպերը զգալիորեն նվազել են: Այդ մասին հայտնել են Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբից։ Փոխանցվում է, որ մարտեր են շարունակվում Չեռնիգով քաղաքի համար։

«Կիևի պաշտպանության ուժերը շարունակում են պահել մայրաքաղաքը պաշտպանության արտաքին գծի երկայնքով և լրացուցիչ սահմանված տարածքներում։ Պաշտպանության ուժերի խմբավորումը շարունակում է պաշտպանական գործողություն իրականացնել հարավային, արևելյան և հյուսիսային օպերատիվ գոտիներում»,- ասվում է հաղորդագրությունում։

Ռուսաստանի պաշտպանության նախարարության փոխանցմամբ՝ ռուսական զինված ուժերն Ուկրաինայում շարունակում են ոչնչացնել ռազմական օբյեկտներ: ՌԴ ԶՈՒ ստորաբաժանումները, ինչպես նաև Դոնեցկի և Լուգանսկի ուժերը վերահսկողության տակ են վերցրել մի շարք բնակավայրեր։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ