Ռուսական ուժերը հարվածել են Կիևին, ՌԴ երկնքում էլ ոչնչացվել են ուկրաինական ԱԹՍ-ներ

29.09.2026 - 20:37 դիտում

ՌԴ զինված ուժերը սեպտեմբերի 29-ի գիշերը հրթիռներով և անօդաչու թռչող սարքերով գրոհել են Կիևը: Հարվածի տակ են հայտնվել քաղաքի մի քանի շրջաններ՝ նշել է քաղաքապետ Վիտալի Կլիչկոն։

Մայրաքաղաքաի մի շարք շրջաններում հրդեհներ են բռնկվել, տուժել է մեկ մարդ։ Փրկարարները այրվող տնից տարհանել են 10 մարդու։

Ռուսատանւ պաշտպանության նախարարությունից էլ հայտնել են, որ Դաշնության զինված ուժերը հարված են հասցրել Ուկրաինայի զինված ուժերի կողմից օգտագործվող լոգիստիկ կենտրոնների, նավահանգստային, տրանսպորտային ենթակառուցվածքի օբյեկտների և նավերի:

Գերատսչությունից նշել են նաև, որ գիշերվա ընթացքում ՌԴ ՀՕՊ-ի հերթապահ ուժերը Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի, Օրյոլի, Սմոլենսկի մարզերի, Ղրիմի և Սև ծովի ջրային տարածքի օդում որսացել և ոչնչացրել են 129 ուկրաինական անօդաչու թռչող սարք:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ