Ռուսական ՀՕՊ միջոցները որսացել և ոչնչացրել են ուկրաինական 100-ից ավելի անօդաչու թռչող սարք. ՌԴ ՊՆ

29.11.2025 - 11:24 դիտում

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ այս գիշեր ՀՕՊ-ի հերթապահ միջոցները որսացել և ոչնչացրել են ուկրաինական 103 անօդաչու թռչող սարքեր, այդ թվում՝ Բելգորոդի մարզի, Ռոստովի մարզի, Ղրիմի, Ռյազանի մարզի, Կրասնոդարի երկրամասի օդային տարածքներում և այլ շրջաններում:

ՌԴ ՊՆ-ն հայտնել է նաև, որ այսօր առավոտյան ռուսական ՀՕՊ-ի հերթապահ միջոցների կողմից Վոլգոգրադի մարզի տարածքում ոչնչացվել է ուկրաինական ինքնաթիռի տիպի հինգ անօդաչու թռչող սարք:

Նշվում է, որ ուկրաինական ուժերը Կրասնոդարի երկրամասում հարվածել են նավթավերամշակման գործարանի։ Հրդեհ է բռնկվել: Գործարանի աշխատակիցները տարհանվել են:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ