Ռուսական Կարմիր խաչի միջոցով Արցախ տեղափոխված սննդամթերքը կբաշխվի առաջիկա օրերին

Աննա Կոստանյան 13.09.2023 - 18:21
13.09.2023 - 18:21 դիտում

Արցախի սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարությունից հայտնում են, որ ռուսական Կարմիր խաչի միջոցով Արցախ տեղափոխված առաջին անհրաժեշտության սննդամթերքը նախատեսվում է առաջիկա օրերին բաշխել հետևյալ կարգավիճակ ունեցող ընտանիքներին․

Զոհված զինծառայողների այն ընտանիքներին, որտեղ կան անչափահաս երեխաներ

Այն ընտանիքներին, որտեղ կան հաշմանդամ երեխաներ

5 և ավելի անչափահաս երեխաներ ունեցող ընտանիքներին։

Օգնության բաշխման մանրամասները կհաղորդվի լրացուցիչ:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ