Ռուսական խաղաղապահ զորախումբը Մարտունու շրջանում արձանագրել է հրադադարի ռեժիմի խախտում. ՌԴ ՊՆ

Աստղիկ Խաչատրյան 14.03.2023 - 20:40
14.03.2023 - 20:40 դիտում

Ռուսական խաղաղապահ զորախումբը նախորդ օրվա ընթացքում Մարտունու շրջանում արձանագրել է հրադադարի ռեժիմի խախտում. տուժածներ չկան։ Այս մասին նշված է ՌԴ պաշտպանության նախարարության ամփոփագրում:

«Տվյալ փաստի առնչությամբ ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունն ադրբեջանական և հայկական կողմերի հետ համատեղ քննություն է անցկացնում»,- ասված է ՌԴ ՊՆ կայքում։

Նշվում է, որ երեսուն դիտակետում ռուս խաղաղապահներն իրականացնում են իրադրության շուրջօրյա մշտադիտարկում և հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողություն:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ