Ռուսական «Լունա-25» տիեզերական կայանը, ամենայն հավանականությամբ, վթարի է ենթարկվել լուսնի մակերեսին

Աննա Կոստանյան 22.08.2023 - 10:29
22.08.2023 - 10:29 դիտում

Կիրակի օրը՝ օգոստոսի 20-ին, «Ռոսկոսմոս»-ը հայտնել է, որ նախնական վերլուծության համաձայն արտակարգ դեպք է տեղի ունեցել, ինչի հետևանքով ռուսական «Լունա-25» տիեզերական կայանը բախվել է լուսնի մակերեսին։

Ռուսական պետական կորպորացիայի Տելեգրամ ալիքում նշված է, որ ենթադրյալ բախումը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ կայանին մղում են տվել «Luna-25»-ը տեղափոխել նախավայրէջքային ուղեծիր։

«Լունա-25»-ը արձակվել էր օգոստոսի 11-ին «Սոյուզ-2.1բ» հրթիռի միջոցով: Արձակումը, որն իրականացվել էր Ամուրի շրջանի Վոստոչնի տիեզերակայանից, Ռուսաստանի ժամանակակից պատմության առաջին լուսնային առաքելությունն էր։ Նախորդ լուսնային առաքելությունը՝ «Luna-24»-ը, արձակվել էր 1976 թվականին Խորհրդային Միության կողմից։

Առաքելության ծրագիրը նախատեսում էր, որ «Luna 25»-ը պետք է դառնար մարդկային պատմության մեջ առաջին տիեզերանավը, որը վայրէջք էր կատարել Լուսնի հարավային բևեռի վրա: «Roskosmos»-ի ղեկավարությունը հույս ուներ, որ Ռուսաստանը կկարողանար առաջ անցնել հնդկական «Chandrayan-3» առաքելությունից։ Հնդկական առաքելությունը գործարկվել է ռուսական արձակումից երեք օր ան: Սպասվում է, որ այն Լուսնի վրա վայրէջքը կկատարի օգոստոսի 23-ին։

«Roskosmos»-ի անհաջող լուսնային դեբյուտը և հնդկական երրորդ լուսնային առաքելությունը Երկրի բնական արբանյակի ուսումնասիրության համար մշակվող բազմաթիվ նախագծերից ընդամենը մի քանիսն են: Դրանցից ամենամեծը ամերիկյան Արտեմիս ծրագիրն է, որը նախատեսում է 2024 թվականին չորս տիեզերագնաց ուղղարկել Լուսնի շուրջը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ