Ռուբլին հայկական բանկերում կայունացել է

Աննա Կոստանյան 1.03.2022 - 16:43
1.03.2022 - 16:43 դիտում

Ռուսական ռուբլին, ի տարբերություն երեկվա, այսօր արդեն կայունանում է: Համաձայն Rate.am-ի՝ մարտի 1-ի ժամը 15:55-ի դրությամբ՝ 1 ԱՄՆ դոլարի առավելագույն առքի գինը կազմում է 485 դրամ, վաճառքինը՝ 495 դրամ:

1 եվրոյի առավելագույն առքի գինը կազմում է 545 դրամ, իսկ վաճառքինը՝ առավելագույնը 561 դրամ:

Ռուսական 1 ռուբլու առքի գինը սահմանվում է 3.37 դրամից մինչև առավելագույնը 5.01(միայն մեկ բանկում), իսկ վաճառքինը՝ առավելագույնը 6.53 դրամ:

Նշենք, որ երեկ առքի նվազագույն արժեքը 2.50 դրամն էր:

0 մեկնաբանություն
1

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ