Զելենսկին կարգադրել է հետ կանչել Վրաստանից և Ղրղզստանից Ուկրաինայի դեսպաններին

Աննա Կոստանյան 1.03.2022 - 16:07
1.03.2022 - 16:07 դիտում

Ուկրաինան խորհրդակցությունների համար հետ է կանչում Վրաստանից և Ղրղզստանից իր դեսպաններին։ Այս մասին մարտի 1-ին իր տեսաուղերձում հայտնել է նախագահ Վլադիմիր Զելենսկին։

Նա նշել է, որ ուկրաինացի դիվանագետներն արդար որոշումներ են կայացնում այն երկրների նկատմամբ, որոնք դավաճանել են իրենց խոսքը և միջազգային իրավունքը։

«Մենք անհապաղ խորհրդակցության ենք կանչում Ղրղզստանում դեսպանին՝ Ուկրաինայի դեմ ագրեսիան արդարացնելու համար: Մենք անմիջապես հետ ենք կանչում Վրաստանում դեսպանին՝ մեզ օգնել ցանկացող կամավորներին խոչընդոտելու, պատժամիջոցների հարցում բարոյական դիրքորոշում չունենալու համար»,- ասել է Զելենսկին:

Ավելի վաղ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարել էր, որ Վրաստանը պատժամիջոցներ չի կիրառի Ռուսաստանի դեմ։ Նա դա բացատրել է պրագմատիկ նկատառումներով։

0 մեկնաբանություն
1

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ