Ռուբեն Վարդանյանը շնորհակալություն է հայտնել Մխիթարյանին, Խաչանովին, Քարդաշյանին և այլ հայտնիների ծանր պահին Արցախի ժողովրդի կողքին լինելու համար

Աննա Կոստանյան 23.01.2023 - 15:36
23.01.2023 - 15:36 դիտում

Արցախի պետական նախարար Ռուբեն Վարդանյանը շնորհակալություն է հայտնել Հենրիխ Մխիթարյանին, Կարեն Խաչանովին, Քիմ Քարդաշյանին, Սերժ Թանկյանին, Ռոզա Լինին և այլոց, ովքեր ծանր պահին իրենց աջակցությունն են հայտնել Արցախի ժողովրդին և բարձրաձայնել այն խնդիրների մասին, որոնց վերջիններս բախվում են Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքը շրջափակելու հետևանքով:

«Շնորհակալություն եմ հայտնում Հենրիխ Մխիթարյանին, Կարեն Խաչանովին, Քիմ Քարդաշյանին, Սերժ Թանկյանին, Ռոզա Լինին և շատ այլ մարդկանց այս դժվար պահին Արցախի ժողովրդի կողքին կանգնելու և իրենց ձայնը բարձրացնելու համար: Ձեր ձայնն ու աջակցությունը շատ մեծ նշանակություն ունեն «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրել է Վարդանյանը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ